21 Հոկտեմբերի 2013, 950 - Ա
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՉԵԼՅԱԲԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ - քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի տեղակալ Աղասի Հովսեփյանին 2013 թվականի հոկտեմբերի 22-24-ը գործուղել Չելյաբինսկ (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ անդամ երկրների շինարարական գործունեության համագործակցության միջկառավարական խորհրդի 35-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ա. Հովսեփյանի՝ Չելյաբինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Հովսեփյանի՝ Չելյաբինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: