17 Հոկտեմբերի 2013, 941 - Ա
Ա. ՍԱՐՈՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի վերանայման և համաձայնեցման փորձագիտական խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Ա. Սարոյանի` 2013 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սարոյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։