Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2013, 854 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմ` 173 4 1
այդ թվում`
Կառուցվածքային ստորաբաժանումներ 110 4 1
Առանձնացված ստորաբաժանումներ`
ՀՀ տրանսպորտային տեսչություն 52 3 -
Լիցենզավորման գործակալություն 11 2 -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: