Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2013, 855 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) 2013 թվականի սեպտեմբերի 23-28-ը` Ս. Մանասարյանինը և Ա. Ոսկանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) 2013 թվականի սեպտեմբերի 24-27-ը` Կ. Հարությունյանինը, Ա. Պողոսյանինը, Տ. Հարությունյանինը, Տ. Սահակյանինը և Ռ. Մակարյանինը, ինչպես նաև 2013 թվականի սեպտեմբերի 23-28-ը` Ա. Շահխաթունիինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Փարթամյանի՝ Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Նյու Դելի մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Մանասարյանի` Նյու Դելի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։


Հավելված