2 Հոկտեմբերի 2013, 876 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագիր իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին`
1) մշակել հարցաթերթիկ` պետական ծառայողներին հիփոթեքային վարկերի տրամադրման նպատակով վճարունակ պահանջարկը պարզելու համար և 1-շաբաթյա ժամկետում այն ներկայացնել բոլոր շահագրգիռ մարմիններին` լրացնելու նպատակով.
2) շահագրգիռ մարմիններից ստացված հայտերը վերլուծել և արդյունքների մասին զեկուցել Հայաuտանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին.
3) շինարարական ոլորտի ընկերությունների հետ բանակցել և առաջարկել ներկայացնել համապատասխան գնային առաջարկներ.
3. Առաջարկել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն պետական ծառայողների համար մատչելի բազմաբնակարան շենքերի կառուցման համար, անհատույց տրամադրման հնարավորությամբ, համապատասխան ազատ տարածքների վերաբերյալ:
4. Առաջարկել Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին իրականացնել և ներկայացնել վերլուծություն պետական ծառայողներին հիփոթեքային վարկերի տրամադրման հնարավոր տոկոսադրույքի վերաբերյալ` հաշվարկներում հիմք ընդունելով հետևյալ պայմանները՝ վարկի առավելագույն գումարը` 25 մլն դրամ, մարման ժամկետը մինչև 15 տարի, կանխավճարի փոխարեն վարկատուներին նախատեսվում է տրամադրել պետական երաշխիք: