Վարչապետի որոշումներ

17 Հոկտեմբերի 2013, 942 - Ա

Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԲԱՆԳԿՈԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին 2013 թվականի նոյեմբերի 4-8-ը գործուղել Բանգկոկ (Թաիլանդի Թագավորություն)` Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիայի տրանսպորտի նախարարների ֆորումի երկրորդ նիստին մասնակցելու և հանդիպման շրջանակներում Չոր նավահանգիստներ միջկառավարական համաձայնագրի ստորագրման համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Բեգլարյանի` Բանգկոկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Բեգլարյանի` Բանգկոկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր