Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2013, 932 - Ա

Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2013 թվականի հոկտեմբերի 23-25-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական Միության Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում գործող «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման հարցերով» պլատֆորմի 10-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: