Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2013, 928 - Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Ա. Գևորգյանին 2013 թվականի հոկտեմբերի 22-25-ը գործուղել Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ) միջուկային էներգիայի համագործակցության շրջանակներում միջազգային գործադիր կոմիտեի նիստին մասնակցելու համար:
2. Ա. Գևորգյանի՝ Աբու Դաբի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գևորգյանի՝ Աբու Դաբի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: