9 Հոկտեմբերի 2013, 907 - Ա
Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանին 2013 թվականի հոկտեմբերի 13-19-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի 61-րդ պլենար նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օսիկյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Օսիկյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: