Վարչապետի որոշումներ

2 Հոկտեմբերի 2013, 879 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԴՐՈՒՍԿԻՆԻՆԿԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանին 2013 թվականի հոկտեմբերի 23-26-ը գործուղել Դրուսկինինկա (Լիտվայի Հանրապետություն)` Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվող ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրների մաքսային ծառայությունների համար «Մաքսային համագործակցություն» թեմայով բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի և Վ. Միրումյանի` Դրուսկինինկա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դրուսկինինկա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: