Վարչապետի որոշումներ

7 Հոկտեմբերի 2013, 898 - Ա

Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՑԵՏԻՆԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Ն. Սարգսյանին 2013 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը գործուղել Ցետինե (Չեռնոգորիա)` Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրականացման աշխատանքների Եվրոպայի խորհրդի 13-րդ աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Ն. Սարգսյանի` Ցետինե գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ն. Սարգսյանի` Ցետինե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր