Վարչապետի որոշումներ

7 Հոկտեմբերի 2013, 893 - Ա

Ս. ԿԱՐԱՅԱՆԻ ԵՎ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների ֆինանսավորման նպատակով Ռուսաստանի Դաշնությունից պետական արտահանման վարկի ներգրավման պայմանների շուրջ հայ-ռուսական խորհրդակցությունների երկրորդ փուլին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետ Ա. Մարգարյանի` 2013 թվականի հոկտեմբերի 3-5-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Կարայանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: