2 Հոկտեմբերի 2013, 873 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարության աշխատակազմ` 650 4 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 102 4 1
առանձնացված ստորաբաժանումներ`
Պետական առողջապահական գործակալություն 88 2 -
Առողջապահական պետական
տեսչություն 453 3 -
Լիցենզավորման գործակալություն 7 - - ».
2) 22-րդ կետում «1386» և «808» թվերը համապատասխանաբար փոխարինել «1252» և «674» թվերով.
3) 22-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն 134 3 - » բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: