2 Հոկտեմբերի 2013, 882 - Ա
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՈՏԱՐԿՄԱՆ» ՊԼԱՏՖՈՐՄԻ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՊԱՆԵԼԻ) ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնության «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին մոտարկման» պլատֆորմի ներքո գործող առևտրի հարցերով աշխատանքային խմբի (պանելի) նիստը 2013 թվականի հոկտեմբերի 9-10-ը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1.811.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: