Վարչապետի որոշումներ

2 Հոկտեմբերի 2013, 881 - Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2013 թվականի հոկտեմբերի 8-9-ը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ պատվիրակությունների ընդունելության հետ կապված ծախսերի փոխհատուցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացնել 8.779.000 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության դատախազության ներկայացրած հաշվետվությունների:

 

Արխիվ

2024

2023