2 Հոկտեմբերի 2013, 872 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրության հետ մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 995-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Վերահսկողության համակարգ» բաժնի «ԵՄ Կանոնակարգ 2074/2005» 16-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ» բառերով, իսկ «ԵՄ Կանոնակարգ 2073/2005» 33-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը` «2013 թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ» բառերով.
2) «Ներմուծում» բաժնի «ԵՄ դիրեկտիվ 91/496» 1-ին, «ԵՄ դիրեկտիվ 82/475»
26-րդ, «ԵՄ դիրեկտիվ 378/2005» 31-րդ և «ԵՄ դիրեկտիվ 429/2008» 32-րդ տողերի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ» բառերով.
3) «Կենդանական ծագման մթերք» բաժնի «ԵՄ դիրեկտիվ 96/23» 18-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ» բառերով, իսկ «ԵՄ դիրեկտիվ 2008/60» 85-րդ, «ԵՄ դիրեկտիվ 2008/84» 86-րդ, «ԵՄ դիրեկտիվ 2008/128» 87-րդ, «ԵՄ Կանոնակարգ 1935/2004» 102-րդ, «ԵՄ Կանոնակարգ 2023/2006» 103-րդ, «ԵՄ դիրեկտիվ 2007/42» 108-րդ, «ԵՄ Կանոնակարգ 1895/2005» 111-րդ, «ԵՄ Կանոնակարգ 450/2009» 114-րդ և «ԵՄ Կանոնակարգ 10/2011» 115-րդ տողերի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ» բառերով.
4) «Բուսասանիտարիա» բաժնի՝
ա. «ԵՄ դիրեկտիվ 2000/29» 1-ին, «ԵՄ որոշում 2006/464» 14-րդ, «ԵՄ որոշում 2007/433» 17-րդ, «ԵՄ որոշում 2012/138» 18-րդ, «ԵՄ դիրեկտիվ 92/70» 19-րդ, «ԵՄ դիրեկտիվ 93/51» 20-րդ, «ԵՄ դիրեկտիվ 2004/105» 27-րդ, «ԵՄ Կանոնակարգ 1238/95» 35-րդ և «ԵՄ Կանոնակարգ 1768/95» 36-րդ տողերի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ» բառերով,
բ. «ԵՄ Կանոնակարգ 1756/2004» 2-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թ. մայիսի երրորդ տասնօրյակ» բառերով,
գ. «ԵՄ դիրեկտիվ 69/464» 4-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել
«2013 թ. հոկտեմբերի երրորդ տասնօրյակ» բառերով,
դ. «ԵՄ դիրեկտիվ 74/647» 5-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թ. հունվարի երրորդ տասնօրյակ» բառերով,
ե. «ԵՄ դիրեկտիվ 2006/91» 7-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել
«2014 թ. փետրվարի երրորդ տասնօրյակ» բառերով,
զ. «ԵՄ որոշում 86/250» 9-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ» բառերով,
է. «ԵՄ որոշում 2002/757» 10-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել
«2014 թ. մարտի երրորդ տասնօրյակ» բառերով,
ը. «ԵՄ որոշում 2004/200» 12-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել
«2014 թ. ապրիլի երրորդ տասնօրյակ» բառերով,
թ. «ԵՄ որոշում 2006/133» 13-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
ժ. «ԵՄ դիրեկտիվ 92/90» 22-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել
«2013 թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակ» բառերով,
ժա. «ԵՄ դիրեկտիվ 98/22» 31-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել
«2013 թ. սեպտեմբերի երրորդ տասնօրյակ» բառերով,
ժբ. «ԵՄ Կանոնակարգ 2100/94» 33-րդ տողի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2013 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտի նախագծի մոտարկման համար պատասխանատու պետական կառավարման մարմինը» սյունակից հանել «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը: