Վարչապետի որոշումներ

2 Հոկտեմբերի 2013, 867 - Ա

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ածխի նորագույն տեխնոլոգիաներով արդյունահանմանը ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի` 2013 թվականի սեպտեմբերի 27- 29-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: