26 Սեպտեմբերի 2013, 853 - Ա
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԹԵԼ-ԱՎԻՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին 2013 թվականի հոկտեմբերի 21-23-ը գործուղել Թել-Ավիվ (Իսրայելի Պետություն)՝ Կրթության գնահատման միջազգային ասոցիացիայի 39-րդ միջազգային համագումարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Հարությունյանի՝ Թել-Ավիվ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Հարությունյանի՝ Թել-Ավիվ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: