26 Սեպտեմբերի 2013, 849 - Ա
Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ Ս. ԿԱՐԱՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ տնտեսական համագործակցության հետագա ուղղությունները Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ա. Ուլյուկաևի հետ քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 1-3-ը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի՝ 2013 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 4-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։