Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2013, 841 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019 թվականների պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019 թվականների պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Հավելված

Արխիվ

2024

2023