Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2013, 845 - Ա

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտության մասի նախագծի քննարկման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին`
1) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ը ստեղծել աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու համար հատկացվող ֆինանսական միջոցների պլանավորման և Հայաստանի Հանրապետության ամենամյա պետական բյուջեի գիտության մասի նախագծի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով.
2) յուրաքանչյուր տարի Միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտության մասի նախագիծը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023