23 Սեպտեմբերի 2013, 843 - Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2013 թվականի սեպտեմբերի 23-26-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության VIII-րդ համաժողովին, ԱՊՀ մասնակից պետությունների ճյուղային համագործակցության մարմինների ղեկավարների հերթական կոորդինացիոն խորհրդակցությանը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության VIII-րդ համաժողովի շրջանակներում կայանալիք` Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Հումանիտար համագործակցության խորհրդի hերթական համատեղ նիստին մասնակցելու համար:
2. Հ. Պողոսյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու գիշերավարձը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: