Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2013, 842 - Ա

Գ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ՆԻԺՆԻ ՏԱԳԻԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Բադալյանին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ Մ. Իսախանյանին 2013 թվականի սեպտեմբերի 24-26-ը գործուղել Նիժնի Տագիլ (Ռուսաստանի Դաշնություն)` «Սպառազինության ռուսաստանյան ցուցահանդես. Նիժնի Տագիլ 2013» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերը համակարգող տեղակալների խորհրդակցությանը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից գործարար խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Նիժնի Տագիլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Գ. Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Բադալյանինը` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մ. Իսախանյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Բադալյանի՝ Նիժնի Տագիլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: