12 Սեպտեմբերի 2013, 817 - Ա
Ա. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ` ԲԱԹՈՒՄԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի և Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 9-10-ը Բաթումի (Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ընդունող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բաթումի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: