Վարչապետի որոշումներ

11 Սեպտեմբերի 2013, 811 - Ա

Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին 2013 թվականի սեպտեմբերի 16-19-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` Վրաստանի կառավարության և Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից համատեղ կազմակերպվող Էներգիա կայուն զարգացման համար խորագրով չորրորդ միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Ալավերդյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Ալավերդյանի՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2026

2025
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր