Վարչապետի որոշումներ

11 Սեպտեմբերի 2013, 807 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կրթության և գիտության ոլորտում իրականացվող երկկողմ համագործակցության ծրագրերին առնչվող հարցերի քննարկման նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 16-18-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Աշոտյանի և Մ. Ղազարյանի` Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ն. Ղուկասյանի և Լ. Թավադյանի` Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Մինսկ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Հավելված