11 Սեպտեմբերի 2013, 806 - Ա
Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2013 թվականի հոկտեմբերի 9-11-ը գործուղել Աթենք (Հունաստանի Հանրապետություն) Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում կայանալիք «Էներգետիկա և կլիմայի փոփոխություն» խորագրով ամենամյա միջազգային գիտական 6-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի՝ Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Պապյանի՝ Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: