Վարչապետի որոշումներ

27 Փետրվարի 2006, 128 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի 2005 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել դրամական պարգևի հանձնումը: