Վարչապետի որոշումներ

12 Սեպտեմբերի 2013, 813 - Ա

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱ-ՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
«Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով 2013 թվականի հուլիսի 3-5-ը Երևանում անցկացված Համաեվրոպական խորհրդաժողովի հետ կապված ծախսերը` 14412100 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների: