Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2013, 783 - Ա

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՌՆԱՎԱՅԻ ԵՐԿՐԱՄԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին 2013 թվականի սեպտեմբերի 5-8-ը գործուղել Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամաս՝ «Եվրոպական հայերի ֆորում» կազմակերպության միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման հետագա ընթացքի շուրջ բանակցություններ վարելու համար:
2. Ա. Ղահրամանյանի՝ Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամաս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամաս գործուղման արդյունքների մասին:
 

Արխիվ

2024

2023