Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2013, 781 - Ա

Գ. ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻՆ ՉՈԼՊՈՆ-ԱՏԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Գ. Կոստանդյանին 2013 թվականի սեպտեմբերի 4-7-ը գործուղել Չոլպոն-Ատե (Ղրղզստանի Հանրապետություն)` Անկախ պետությունների համագործակցության բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի 26-րդ նիստին մասնակցելու համար:
2. Գ. Կոստանդյանի՝ Չոլպոն-Ատե գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Կոստանդյանի` Չոլպոն-Ատե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023