Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2012, 794 - Ա

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Մ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային – իրավական կապերի բաժնի պետ Ն. Հարությունյանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 8-12-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը՝ այդ թվում` նաև մասնակցության վճարը՝ 810 եվրոյին համարժեք դրամ` յուրաքանչուր մասնակցի համար, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: