Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2013, 792 - Ա

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՆԻՑՑԱ ԵՎ ՄԱՐՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2013 թվականի սեպտեմբերի 6-16–ը գործուղել Նիցցա (Ֆրանսիայի Հանրապետություն)` Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին ներկա գտնվելու համար, և 2013 թվականի սեպտեմբերի 12-14-ը՝ Մարսել (Ֆրանսիայի Հանրապետություն)` «Ժառանգության սոցիալական արժեքը և ժառանգության նշանակությունը հասարակության համար» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սամուելյանի՝ Նիցցա և Մարսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի` Նիցցա և Մարսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: