Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2013, 786 - Ա

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒ- ԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 25-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ մասնակից պետությունների Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 25-րդ նստաշրջանը 2013 թվականի հոկտեմբերի 16-17-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել նստաշրջանի մասնակիցներին Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի անվճար տրամադրումը և նրանց սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած ցուցակների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նստաշրջանի անցկացման հետ կապված ծախսերը՝ 1935000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հաշվետվությունների: