Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2013, 780 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 9-14-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մ. Թոռչյանինը և Ա. Սանոյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը, Ս. Աբրահամյանինը և Ա. Ալմազյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Է. Նանյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Ա. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հավելված