Վարչապետի որոշումներ

4 Սեպտեմբերի 2013, 776 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման միջոցառումների արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը տեղեկատվություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:

Հավելված