4 Սեպտեմբերի 2013, 774 - Ա
ՅՈՒ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՆԻՑՑԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յու. Վարդանյանին 2013 թվականի սեպտեմբերի 5-10–ը գործուղել Նիցցա (Ֆրանսիայի Հանրապետություն)` Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Յու. Վարդանյանի` Նիցցա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցության համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նիցցա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: