Վարչապետի որոշումներ

2 Սեպտեմբերի 2013, 770 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ, ՀՈՒՇԱՆՎԵՐՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար և արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`

Սերգեյ Հայկազի Շահինյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ

Մարիամ Ալբերտի Գևորգյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

2) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվերով (N 00023 անվանական ժամացույց)`
Հովհաննես Ֆելիքսի Խանգելդյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ - վարչության պետի տեղակալ

3) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Սևադա Մկրտչի Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն

Լենսեր Աբգարի Աղալովյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ

 

Արխիվ

2024

2023