Վարչապետի որոշումներ

30 Օգոստոսի 2013, 765 - Ա

Ս. ԿԱՐԱՅԱՆԻՆ, Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, Կ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ Օ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գ. Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կ. Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, մաքսային քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Օ. Ստեփանյանին 2013 թվականի օգոստոսի 27-30-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Մաքսային միությունում ապրանքների ներմուծման, արտահանման և ներքին շրջանառության ժամանակ մաքսային, հարկային ընթացակարգերի և մեխանիզմների կիրառման հետ կապված հարցերի ուսումնասիրման կապակցությամբ աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Ս. Կարայանի, Գ. Քոչարյանի և Օ. Ստեփանյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Կ. Բեգլարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Կարայանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023