Վարչապետի որոշումներ

28 Օգոստոսի 2013, 747 - Ա

Ս. ՎԱՍԻԼՅԱՆԻ՝ ՈՒԼԱՆ ԲԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արժանիքների վրա հիմնված քաղաքացիական ծառայությունը և երկրի մարտահրավերները խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Ս. Վասիլյանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 2-6-ը Ուլան Բատոր (Մոնղոլիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Վասիլյանի՝ Ուլան Բատոր գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր