Վարչապետի որոշումներ

28 Օգոստոսի 2013, 744 - Ա

Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանին 2013 թվականի սեպտեմբերի 16-20-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանին և աշխատանքային խմբի 3-րդ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ե. Կիրակոսյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր