Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2013, 760 - Ա

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եվրապարտատոմսերի թողարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում իրազեկման արշավի նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 9-16-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերն իրականացվելու են եվրապարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողների կոնսորցիումի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


Հավելված

Արխիվ

2024

2023