28 Օգոստոսի 2013, 742 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 9-12-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սարգսյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ նաև Երևանի «Զվարթնոց» և Դալիանի միջազգային օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Վ. Գաբրիելյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը,
Մ. Հակոբյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Վարդանյանինը, Ա. Ալեքսանյանինը, Ա. Եղիազարյանինը և Խ. Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, թարգմանչական ծառայությունները, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Երիցյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ս. Մանասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Սադոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
5) ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
4. Վ. Գաբրիելյանին, Մ. Հակոբյանին, Ա. Եղիազարյանին, Ս. Գրիշյանին և
Գ. Մանուկյանին 2013 թվականի սեպտեմբերի 10-11-ը գործուղել նաև Թայժոու՝ Չինաստանի միջազգային առևտրի ասոցիացիայի բրենդերի կառավարման կենտրոնում գործող մշտական ցուցահանդեսում հայկական ապրանքների տաղավարի բացման արարողությանը մասնակցելու համար և Դալիան-Նանջինգ-Թայժոու ճանապարհածախսը կատարել՝
1) Վ. Գաբրիելյանինը, Մ. Հակոբյանինը և Ա. Եղիազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ս. Գրիշյանինը և Գ. Մանուկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2013 թվականի սեպտեմբերի 9-ին Երևան-Դալիան և 2013 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Դալիան-Երևան երթուղիներով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր