Վարչապետի որոշումներ

23 Օգոստոսի 2013, 736 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 9-Ն որոշման 2-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցած ճանաչել որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. «Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել
«Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերով,
բ. «Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերը փոխարինել
«Դ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերով,
գ. «Ա. Հովսեփյան - Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել
«Ա. Սարգսյան - Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
դ. «Ա. Բադալյան - Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ, համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ, ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ն. Մարտիրոսյան - Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ, համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ, ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով,
ե. «Ա. Մնացականյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Նիկոյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով:
 

Արխիվ

2024

2023