Վարչապետի որոշումներ

24 Օգոստոսի 2013, 739 - Ա

ՅՈՒ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վ. Մուտկոյի հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հայ - ռուսական համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարբեր ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման և երկու երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յու. Վարդանյանի՝ 2013 թվականի օգոստոսի 4-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսվող միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023