Վարչապետի որոշումներ

20 Օգոստոսի 2013, 728 - Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Հրանտ Բեգլարյանին ստորագրել բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:
Հավելված

Արխիվ

2024

2023