Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2006, 121 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2005 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ ապահովել դրամակն պարգևի հանձնումը:

Արխիվ

2024

2023