Վարչապետի որոշումներ

15 Օգոստոսի 2013, 717 - Ա

Մ. ԹՈՌՉՅԱՆԻՆ ԵՎ Լ. ԱՎԱԳՅԱՆԻՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ Մ. Թոռչյանին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Լ. Ավագյանին 2013 թվականի օգոստոսի 27-30-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից գործարար խորհրդի և գովազդացուցահանդեսային գործունեության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի նիստերին մասնակցելու համար:
2. Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Մ. Թոռչյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լ. Ավագյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մ. Թոռչյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023