Վարչապետի որոշումներ

9 Օգոստոսի 2013, 706 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1235-Ա որոշման հավելվածը 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին կետով.
« 33.1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք՝ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության պետական ռեգիստրի հիման վրա հանրապետության հաշվառված բնակչության թվի` ըստ համայնքների ելակետային տվյալների տրամադրում ՀՀ ֆինանսների
նախարարություն մինչև 2013 թ.
օգոստոսի 15-ը »:

 

Արխիվ

2024

2023