Վարչապետի որոշումներ

8 Օգոստոսի 2013, 698 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածից հանել հետևյալ տողերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ պաշտոնի անձնագիր N 2»
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ պաշտոնի անձնագիր N 3».
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 98-102 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետում «և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» բառերը փոխարինել «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» բառերով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 4-11, 13-14, 17-31, 33-40, 43-50, 52, 69-78, 80-88, 90-129, 133, 138-143, 145-169 պաշտոնների անձնագրերում «աշխատակազմի ղեկավար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023